Պաշտոնի անվանումը
Որակական հետազոտությունների մասնագետ
Աշխատանքային գրաֆիկը
Լրիվ աշխատանքային օր. Կդիտարկվի նաև նախագծային հիմունքներով համագործակցության հնարավորություն:
Աշխատանքային պարտականություններ
• Որակական մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանության դիզայնի մշակում, մասնավորապես՝ նպատակի, խնդիրների, թիրախային խմբերի սահմանում, մեթոդների և ընտրանքի նկարագրություն
• Որակական մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների գործիքների մշակում
• Որակական տվյալների հավաքագրում, մասնավորապես՝ անհատական հարցազրույցների և ֆոկուսխմբային քննարկումների մոդերացիա
• Որակական տվյալների կոդավորում և վերլուծություն
• Հետազոտությունների արդյունքների հիման վրա վերլուծական հաշվետվությունների կազմում, տվյալների հիման վրա առաջարկների մշակում և խորհրդատվության տրամադրում
• Հաշվետվության ներկայացում պատվիրատուներին
• Հետազոտական թիմի ղեկավարին և պատվիրատուներին աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացում՝ բանավոր և գրավոր եղանակով
• Միջազգային հետազոտական շուկաների զարգացումների, որակական նորարարական մեթոդների, տվյալների վիզուալացման գործիքների ուսումնասիրություն և ինտեգրում ընկերության աշխատանքային գործընթացներում
Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կրթություն կամ որակավորում սոցիոլոգիայի, մարքեթինգի, հետազոտությունների, ազգագրության և հարակից ոլորտներում
• Որակական հետազոտական մեթոդաբանությունների և մեթոդների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ
• Հետազոտությունների կազմակերպման ընթացակարգերի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ
• Որակական անհատական հարցազրույցների և ֆոկուսխմբային քննարկումների իրականացման առնվազն 1 տարվա փորձ
• Որակական տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման առնվազն 2 տարվա փորձ
• Հաղորդակցության և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ
• Միաժամանակ բազմաթիվ նախագծերում աշխատելու կարողություն
• MS Word, PPT, Excel ծրագրերի գերազանց իմացություն:
• Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն: Ռուսերենի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն
Պահանջվող անձնային հատկանիշներ
• Պատասխանատվության զգացում
• Պրոակտիվություն
• Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
• Շարունակաբար ինքնակրթվելու և ինքնակատարելագործվելու պատրաստակամություն
• Համագործակցային դիրքորոշում և քաղաքավարություն
Դիմումի վերջնաժամկետ
28.02.2023
Դիմելու ընթացակարգը
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Qualitative researcher”: