Պաշտոնի անվանումը
Անկետավորող
ԱրԻնսայթս հետազոտական ընկերությունն աշխատանքի է հրավիրում անկետավորողների՝ կրթական հաստատություններում անկետավորման մեթոդով տվյալների հավաքագրման նպատակով:
Աշխատանքի տեսակ
Գործարքային
Պայմանագրի տևողությունը
1.5 ամիս
Աշխատանքային ժամերը
Օրական 5-6 ժամ
Աշխատանքի վայր
ք. Երևան և ՀՀ մարզեր: Մարզերում աշխատանքների իրականացման համար տրանսպորտային միջոցներն ապահավվելու են ընկերության կողմից:
Աշխատանքային պարտականություններ
• Մասնակցել նախագծին նախորդող դասընթացներին
• Իրականացնել անկետավորման մեթոդով հարցումներ կրթական հաստատություններում՝ ընկերության կողմից հաստատված չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
• Նախագծի ղեկավարին օրական կտրվածքով հանձնել լրացված հարցաթերթերը
• Ներկայացնել հաշվետվություններ՝ հարցազրույցների ընթացքի վերաբերյալ
• Օրական և շաբաթական կտրվածքով մասնակցել հարցումների փուլին հաջորդող քննարկումներին
Պահանջվող որակավորում և անձնային հատկանիշներ
• Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողները)
• Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն)
• Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
• Ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
• Աշխատանքի որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
• Տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն
• Դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն)
Դիմումի վերջնաժամկետ
31.08.2021
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Research surveyor” կամ լրացնելով ընկերության կայքում հայտարարության ներքո ներկայացված դիմումը ձևը: