Աշխատանքի տեսակ
Գործարքային
Աշխատանքային գրաֆիկ
Օրական 5-8 ժամ, ճկուն գրաֆիկով
Աշխատանքի նկարագրություն
Հարցազրուցավարը պետք է հեռախոսազանգերի միջոցով հարցազրույցներ իրականացնի ՀՀ բնակիչների հետ՝ ընկերության գրասենյակից կամ սեփական բնակարանից:
Աշխատանքային պարտականություններ
• Իրականացնել հեռախոսային հարցումներ բնակչության շրջանում՝ ընկերության կողմից նախագծված հարցաշարով, ընկերության սահմանած որակի չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
• Մասնակցել յուրաքանչյուր նախագծին նախորդող դասընթացներին
• Ուսումնասիրել ընկերության որակի վերահսկման փորձագետների կողմից տրամադրվող հետադարձ կապը և անհրաժեշտության դեպքում շտկել հաջորդ հարցազրույցները
• Մասնակցել հարցումների փուլին հաջորդող քննարկումներին
Պահանջվող որակավորում և անձնային հատկանիշներ
• Առնվազն՝ միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է (կարող են դիմել նաև ուսանողները)
• Հաղորդակցվելու գերազանց հմտություններ, մասնավորապես՝ հղկված և գրագետ խոսք, մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, լսելու ունակություն
• Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
• Համակարգչային գրագիտություն (Microsoft Office ծրագրի իմացություն, տեքստեր հավաքելու կարողություն, ինտերնետից օգտվելու կարողություն)
• Լարված պայմաններում և ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն, սթրեսակայունություն
• Թիմային աշխատանքի հմտություններ
• Տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն
• Ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն:
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Phone interviewer” կամ լրացնել տվյալները ստորև ներկայացված դաշտերում:
Դիմելու վերջնաժամկետը
05.12.2024