Մեր մասին

Մենք ապրում ենք արագացված տեխնոլոգիական առաջընթացի և Չորրորդ Ինդուստրիալ Հեղափոխության դարաշրջանում: Մենք ականատեսն ենք համաշխարհային մակարդակով ընթացող սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային համակարգերի արմատական փոխակերպումների: Հասարակությունները, բիզնեսները և մարդիկ շարունակաբար ենթարկվում են ինտենսիվացող տեղեկատվական հոսքերի ազդեցություններին: Այս փաստը մարտահրավեր է հանդիսանում որոշում կայացնողների համար՝ վերաբերելի ուղերձները աղմուկից տարաբաժանելու և ճիշտ որոշումներ կայացնելու ճանապարհին:  Այժմ, առավել, քան երբևէ, վճռորոշ է որոշումներ կայացնելիս հիմնվել սպառողների և հասարակությունների համապարփակ ուսումնասիրությունների վրա:

Մենք, Արինսայթս հետազոտական ընկերության փորձագետներս, հավատացած ենք, որ գիտական գիտելիքը ամենաարժեքավոր ռեսուրսն է մարդկանց բարեկեցության ապահովման հարցում: Ավելին, գիտական մեթոդաբանությամբ և համակարգված կերպով հավաքված տվյալները ռազմավարական որոշումների կայացման և դրական ազդեցություն գործելու որոշիչ նախապայմանն են:

Այս համատեքստում, մենք հանձնառություն ենք վերցրել ուղեկցել մեր գործընկեր-որոշում կայացնողներին իրենց պատասխանատու առաքելության իրագործման ողջ ընթացքում և աջակցել նրանց՝ ապավինել գիտությանը դրական ազդեցություններ գործելու համար:

Մեր մասնագիտական առաքելությունը  հետազոտական արդյունքներ (Research Insights) ստեղծելն է և այդպիսով՝ փաստերի վրա հիմնված որոշումների կայացումը խթանելը՝ Հայաստանում և դրա սահմաններից այն կողմ: Մենք ձգտում ենք իմաստալից ազդեցություն ունենալ ինստիտուտների և քաղաքացիների կյանքի վրա՝ մեր հետազոտական արդյունքներով և գործուն առաջարկներով: 

Մեր ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին և առաջարկում է շուկայի և սոցիալական հետազոտությունների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով որակի միջազգային ստանդարտների վրա: Մենք հետազոտողների խումբ ենք, ովքեր ոգեշնչված են բացահայտելու և վերլուծելու գաղափարներով:

Հիմնվելով ավանդական հետազոտական մեթոդաբանությունների վրա՝ մենք զուգահեռաբար առաջնորդվում ենք նորարարական մոտեցումներով և առաջարկում ենք լուծումներ՝ մեր գործընկերների տեղեկատվական կարիքներին արձագանքելու համար: Մենք ապավինում ենք քանակական մեթոդաբանություններին՝ երևույթների տարածվածությունը չափելիս, և որակական մեթոդաբանություններին, երբ անհրաժեշտ է խորությամբ հասկանալ բացառիկ երևույթները և մարդկանց կենսաշխարհը: 

Մեր հետազոտությունները միտված են բացահայտելու սպառողական վարքի մոդելները, դուրս բերելու առանցքային միտումները, վեր հանելու թիրախային խմբերի կարծիքները, գիտելիքները և զգացմունքները, գնահատելու  մեր գործընկերների կողմից նախատեսվող գործողությունների պոտենցիալ արդյունքները և արդեն իսկ իրականացված գործողությունների ազդեցությունները: Այս ամենը հիմք է ծառայում արդյունավետ ռազմավարությունների մշակման և իրագործման համար: 

Դիանա Ղազարյան

Հիմնադիր

Արժեքներ

Մենք ապավինում ենք ճշգրտության, հուսալիության, պատասխանատվության, հաճախորդակենտրունության և անաչառության արժեքներին, որոնք մեր մասնագիտական գործունեության անկյունաքարն են: 

Ճշգրտություն

Գիտակցելով, որ մեր կողմից տրամադրվող հետազոտական արդյունքները հսկայական նշանակություն ունեն մեր գործընկերների որոշումների վրա՝ մենք խստորեն հետևում ենք ոլորտի միջազգային ստանդարտներն՝ ճշգրիտ տվյալներ և արդյունքներ ստանալու համար:

Ազնվություն

Մենք շեշտադրում ենք ազնվությունը գործառնության բոլոր փուլերում, քանի որ մենք հանձնառություն ենք վերցրել ստեղծելու այնպիսի արդյունքներ, որոնք կծառայեն հիմնական շահագրգիռ կողմերի բարօրությանը և օբյեկտիվ հիմք կլինեն հիմնարար լուծումներ ստեղծելու համար:

Հուսալիություն

Մենք հավատարիմ ենք կայուն գործընկերային հարաբերություններ ձևավորելու և մեր փորձագիտական գիտելիքի շնորհիվ մեր գործընկերներին ծանրաբեռնված տեղեկատվական իրականությունում ուղեկցելու գաղափարին:

Պատասխանատվություն

Մենք էապես կարևորում ենք հետազոտությունների ոլորտի՝ դրական իմիջի ապահովումը: Ուստի, մենք տվյալների հավաքման և վերլուծուության ընթացակարգերը կառուցում ենք խորապես պատասխանատու կերպով: Մենք հավատարիմ ենք բարձր պրոֆեսիոնալ ստանդարտների պահպանմանը, և այդ հավատարմությունը կաղապարված չէ միայն գործընկերների նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորություններով:

Հաճախորդակենտրոնություն

Մեր գործընկերների շահերը դրված են մեր բիզնես գործառնությունների կենտրոնում: Մենք առաջարկում ենք այնպիսի լուծումներ և մեթոդաբանություններ, որոնք առավելագույնս համապատասխանում են նրանց կարիքներին և հիմնավորված փաստեր են տրամադրում ռազմավարական որոշումներ կայացնելիս:

Անաչառություն

Մենք խստորեն հետևում ենք հետազոտողի էթիկական կոդեքսի հիմնարար արժեքներից մեկին՝ անաչառությանը, չենք հարում քաղաքական ուժի կամ այլ շահերի խմբերի, չենք ներկայացնում վերջիններիս շահերը:

Գործունեության նորմեր

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ