Տվյալների որակի ապահովումը և պաշտպանությունը

Մենք համոզված ենք, որ գիտական գնահատականների և կանխատեսումների ճշգրտությունը մեծապես պայմանավորված է տվյալների որակով: Ուստի՝ Արինսայթս հետազոտական ընկերությունում մենք առաջնորդվում ենք տվյալների որակի ապահովման՝  հետազոտական ոլորտում ընդունված միջազգային ստանդարտներով: Մենք քայլեր ենք ձեռնարկում գործառնական, տեխնիկական և կազմակերպական մակարդակներում՝ մեր պատվիրատուներին  ճշգրիտ, ամբողջական, հուսալի և թարմ տվյալներ տրամադրելու համար:
 
Մենք համադրում ենք գործընթացների ավտոմատացումը և անմիջականորեն մարդու կողմից իրականացվող վերահսկողության հետ՝ տվյալների բարձր որակի երաշխավորման համար:

Մենք իրականացնում ենք տվյալների որակի ապահովման միջոցառումներ՝ սկսած գործիքների մշակման և տվյալների հավաքման փուլից մինչև տվյալների վերլուծության ու պահեստավորման փուլերը:

Մենք առաջնորդվում ենք տվյալների պաշտպանության բարձր մակարդակի ստանդարտներով: Տվյալների գաղտնիության ապահովումը գերակա սկզբունք է մեր բոլոր աշխատակիցների համար: Հարցվողի ինքնությունը բացահայտող տեղեկատվության հետ առնչվելու դեպքում մենք սահմանափակում ենք այդ տեղեկատվության նկատմամբ հասանելիությունն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուղղություններով՝ ապահովելով անհատական տվյալների պաշտպանության անհրաժեշտ չափորոշիչները: 

Տվյալների հավաքման ընթացքում մասնակիցներն իրազեկվում են, որ տվյալների հավաքագրումն ու դրանց օգտագործումը տեղի է ունենալու ընդհանրացված ձևով: Տվյալների հավաքագրման փուլում հարցվողները պատշաճ կերպով տեղեկացվում են հավաքվող տվյալների բնույթի և դրանց օգտագործման հետագա նպատակների վերաբերյալ: 

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ