Հնարավո՞ր է արդյոք արդյունավետ մեդիա ռազմավարություն մշակել՝ առանց իմանալու, թե ձեր թիրախային լսարանի ներյակացուցիչները ինչ են դիտում, երբ և որտեղ:
Արագընթաց տեմպերով ընթացող նորարարությունները և թվային մեդիայի զարգացումը վճռորոշ ազդեցություն են ունեցել մեդիայի ոլորտի վրա՝ զգալի կերպով փոխակերպելով ավանդական հարթակները: Այս համատեքստում, լսարանի նախընտրությունների և անհատականացման միտումների մասին տեղեկացված լինելը որոշիչ նշանակություն ունի հաղորդակցությունների մասնագետների համար:
Մեր ընկերության կողմից առաջարկվող՝ լսարանի չափման հետազոտության օգնությամբ հնարավոր է տեղեկություններ ստանալ թիրախային լսարանի՝ մեդիա սպառման սովորությունների վերաբերյալ ըստ նրանց ժողովրդագրական տվյալների, սպառվող մեդիայի տեսակի և սարքավորման: Այս հետազոտության արդյունքում հնարավոր է տվյալներ ստանալ այն մասին, թե մեդիա սպառողներն ինչ ժամանակահատվածում, ինչ հաճախականությամբ և որտեղ են դիտում մեդիայի կոնտենտը և գովազդները:
Մեր մասնագետները, ավանդական և ժամանակակից զարգացած թվային հետազոտական մեթոդների համադրության կիրառմամբ, կօգնեն ձեզ ձեռք բերել համընդգրկուն և խորը տեղեկատվություն թիրախային լսարանի վերաբերյալ, մասնավորապես՝
Ի՞նչ գործողություններ կարող եք ձեռնարկել ձեր կազմակերպությանը մեդիայի անդրադարձը մշտադիտարկելու և...
Դիտել ավելին