Եթե ցանկանում եք գիտական գնահատական ունենալ ձեր նախաձեռնած ծրագրի և դրա արդյունքների միջև պատճառահետևանքային կապի մասին և ձեր որոշումները կայացնեք տվյալների հիման վրա, ապա ազդեցության գնահատումը պետք է ձեր աշխատանքային պրոցեսի անբաժանելի մասը լինի: Սա գնահատման տեսակ է, որը հնարավորություն է տալիս գնահատել ձեր նախաձեռնած քաղաքականության սոցիալական, տնտեսական և միջավայրային ազդեցությունները: Ազդեցության գնահատումը հիմք է ծառայում հաշվետվողականության ընդլայնման, նորարարություններ խթանելու, դասեր քաղելու և շահառուների բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար:
Ազդեցության գնահատումը պատասխանում է ոչ միայն այն հարցին, թե որքանով է ծրագիրն արդյունավետ, այլև կարող է նաև կիրառվել այլընտրանքային ծրագրերի դրսևորումները կամ նորարարությունները ստուգելու համար: Ազդեցության գնահատման իդեակալան ձևաչափը ենթադրում է ներառում է ելակետային գնահատում (baseline evaluation) քանակական և որակական տվյալների համադրության միջոցով:
Ազդեցության գնահատումը լայն կիրառելիություն ունի պետական, ոչ կառավարական, դոնոր կազմակերպությունների շրջանում: Այն հնարավորություն է տալիս՝
Հնարավո՞ր է արդյոք ապահովել ծրագրի թիրախային խմբերի օպտիմալ ներգրավումը ծրագրային...
Դիտել ավելին
Փնտրու՞մ եք մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա հասկանալ՝ որ քաղաքականություններն են աշխատում...
Դիտել ավելին
Ինչպե՞ս կարող եք հավաստիանալ, որ ձեր կողմից իրականացվող ծրագիրն արդյունավետ է և դրական ազդեցություն...
Դիտել ավելին