Փաթեթի թեստավորման հետազոտություն

Արդյո՞ք ձեր պրոդուկտն առանձնանում է շուկայում և գրավում հաճախորդների ուշադրությունը:

Հաջողված փաթեթավորումը որոշիչ է ձեր պրոդուկտը մրցակիցներից տարբերակելու հարցում, մանավանդ՝ վաճառակետում:  

Փաթեթի թեստավորման հետազոտությունը կարող է օգտակար լինել թե՛ նոր շուկա մտնել պատրաստվող, և թե շուկայում ներկայացված բրենդերին: Այն կարող է օգնել գնահատել նոր դիզայնավորած փաթեթի տարբերակները, դրանց ֆունկցիոնալությունը, տեսանելիությունը, մրցակիցներից տարբերվելու պոտենցիալը: Փաթեթի թեստավորումը կարող է իրականացվել և որակական, և քանակական մեթոդաբանություններով, իրական գնում կատարելու միջավայրում` խանութում դիտարկման և թե՛ կամ վիրտուալ օնլայն հարթակում հարցման միջոցով:

Մեր կողմից առաջարկվող՝ փաթեթի թեստավորման հետազոտությունը հնարավորություն կտա պատասխանել  հետևյալ հարցերին:

  • Որքանով է բրենդի փաթեթը տեսանելի և տարբերվող
  • Որքանով է ընտրված փաթեթը համապատասխանում ապրանքային կատեգորիային և բրենդին
  • Որքանով է փաթեթն արտացոլում  ազդում բրենդի իմիջի վրա
  • Որքանով է փաթեթի դիզայնը հաղորդակցում բրենդի արժեքները
  • Որքանով է փաթեթը խթանում սպառողներին գնում կատարելու հարցում

Ձեզ կարող է հետաքրքրել

Կոնցեպտի թեստավորման հետազոտություն

Հնարավո՞ր է արդյոք թեստավորել պրոդուկտի գաղափարը մինչև դրա վերջնական տարբերակի պատրաստումը...

Դիտել ավելին
Պրոդուկտի թեստավորման հետազոտություն

Ինչպե՞ս կարող եք հավաստիանալ, որ ձեր նոր պրոդուկտը կհաջողի շուկայում...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ